Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի հետ հարաբերություններ կարգավորելու համար որևէ խոչընդոտ չկա։

Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան մտադիր չէ միջամտել Սիրիայի ներքին գործերին։ 

«Միգուցե Ասադի հետ միավորվենք առաջվա պես, որպես մեկ ընտանիք»,- ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հավելել է Էրդողանը: