Վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության մերձեցման մասին լուրերով ոչ մեկին չես զարմացնի։ Պաշտոնական Երևանը Բրյուսելի հետ մերձեցման և ռազմավարական կոոպերացիայի մակարդակի հասնելու ուղղություն է սահմանել։ Սակայն նույնիսկ այս առումով հունիսի 21-ի իրադարձություններն առանձնանում են և առանձնահատուկ ուշադրություն են պահանջում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Անցած շաբաթվա վերջին Հայաստանի խորհրդարանը քննարկել է ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի անցկացման հարցը։ Արդյո՞ք այս նախաձեռնությունն իրագործման լուրջ ներուժ ունի։ Թե՞ կարելի է ավելի շատ խոսել խորհրդանշական իրադարձության մասին, ոչ թե դեպի Արևմուտք Հայաստանի լիակատար և վերջնական շրջադարձի մասին։
Նախևառաջ, ամեն մի նախաձեռնություն իր հեղինակն ունի։ Խորհրդարանական քննարկման գաղափարն առաջ է քաշել այսպես կոչված՝ «Ժողովրդավարական ուժերի հարթակը»։ Այն համախմբեց ամենահետևողական հայ արևմտականներին, մասնավորապես, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Արման Բաբաջանյանին («Հանուն Հանրապետության շարժում»), Տիգրան Խզմալյանին («Հայաստանի Եվրոպական կուսակցություն»)։
Այս բոլոր մարդիկ սովորաբար դիտվում են որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրտսեր գործընկերներ։ Վարչապետի ընդդիմախոսները միշտ ասել են, թե ՀՀ կառավարության ղեկավարն իրենց ձայնով շոշափում է հասարակական կարծիքը՝ առաջ մղելով գաղափարներ, որոնք տարբեր պատճառներով պատրաստ չէ վերագրել իրեն և իր շրջապատին։
Ինչևիցե, նախաձեռնությունը հռչակված է։ Ավելին, արժե ընդունել, որ այսօրվա իրողություններում Սարգսյանը, Խզմալյանը և Բաբաջանյանը զգալիորեն մեծացրել են իրենց քաղաքական կապիտալիզացիան։ Դժվար է նրանք մարգինալացվածների շարքին դասել: Ինչևէ, նախաձեռնությունը պաշտոնապես Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» չի առաջարկել։
Սա նշանակում է, որ վարչապետը փորձում է իրեն մանևրելու տեղ թողնել։ Հարցն այն է, որ աշխարհաքաղաքական տարբեր մանևրների համար կիլոմետրաժն օրեցօր նվազում է։ Թե՛ Ռուսաստանը, և թե՛ Արևմուտքը պնդում են Երևանի շուտափույթ «ինքնորոշումը»։ Կողմերից ամեն մեկն, անշուշտ, իր օգտին «ճիշտ ընտրության» հույս է փայփայում։
հանրապետության իշխանությունները հանպատրաստից սկսեն նախապատրաստվել։ Բայց հիշենք, թե ինչպես է մի քանի ամիս առաջ Փաշինյանն իր համաքաղաքացիներին ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ «քննարկումներ» խոստացել։
Նման քննարկումների ինտենսիվությունը կարծես թե թափ է հավաքում։ Այլ հարց է, որ եթե հանկարծ նման հանրաքվեն իրականություն դառնա, այն կձևակերպի Երևանի արտաքին քաղաքական կուրսի ճշգրտումը «ժողովրդի կարծիքի» միջոցով։ Սա գագաթային շրջադարձ չէ։ Սա ավելի լուրջ բան է։
Երրորդ, թեև Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի գործերը մեկ չափանիշի տակ բերելու մեծ գայթակղություն կա, սակայն դրանք բոլորն իրենց սկզբունքային տարբերություններն ունեն։ «Միացյալ Եվրոպայի» գաղափարը, անկախ նրանից, թե ինչպես են դրան վերաբերվում Մոսկվայում, դա դիտարկում է, Մոլդովայում և Վրաստանում դա ընտրազանգվածային գրավչություն ունի։ Հայաստանում դրա ժողովրդականությունը թափ է հավաքում, թեև դեռ ոչ կրիտիկական։ Հասարակական կարծիքի հետ դեռ պետք է աշխատել։
Թե՛Հայաստանի մերձակա հարևանը, և թե՛ Մոլդովան արդեն հասել են ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակին, թեև Թբիլիսիին արդեն սպառնում են չեղարկել այն: Երևանը դեռ պետք է որոշ չափով ձևակերպի այս կարգավիճակը։ Թեև եթե գերիշխի քաղաքական նպատակահարմարությունը, Բրյուսելը Երևանի գործընկերների համար «յուրահատուկ առանձնահատկություններ կգտնի»,- գրել է Մարկեդոնովը։



























