ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Բայդենը ուրբաթ հայտնել է իր ուրախությունը հինգշաբթի երեկոյան նախագահական բանակռիվներույմ ունեցած իր հաղթանակի առիթով երկրի նախագահ Ջո Բայդենի դեմ, տեղեկացրել է CBS News-ը։

«Որեւէ մեկը երեկ երեկոյան նայե՞լ է այն, ինչը բանակռիվ է կոչվում»,- հարցրել է նա բազմահազարանոց ամբոխին Չեսապիկ քաղաքի հանրահավաքում (Վիրջինիայի նահանգ)։

«Մենք հաղթանակ ենք տարել մի մարդու նկատմամբ, որն իսկապես ձգտում է քանդել մեր երկիրը»,- ասել է նա Բայդենի մասին՝ նրան անվանելով «կոռումպացված» եւ «անիրազեկ»։

Թրամփը ծաղրել է նախագահին՝ նշելով, Բայդենը մեկ շաբաթ անցկացրել է Քեմփ Դեւիդում՝ «հանգստանալով, աշխատելով եւ սովորելով»։

«Նա ստացել է բանակռիվների այն կանոնները, որոնք ցանկացել է։ Նա ստացել է այն ցանցը, որը ցանկանում էր,- ավելացրել է Թրամփը՝ նկատի ունենակով CNN հեռուստաալիքը։- Ոչ մի բան չի կարողացել օգնել նրան պաշտպանել իր զզվելի ծառայացանկը»։

Թրամփը նշել է, որ խնդիր «Ջո Բայդենի տարիքը չէ։ Բանը նրա բանիմացությունն է»։

ԱՄՆ նախկին նախագահը հերքել է նաեւ ենթադրությունն այն մասին, որ դեմոկրատները կարող են փորձել «փոխարինել» Բայդենին նրա անհաջող ելույթից հետո՝ հայտարարելով, որ ներքին հարցումները ցույց են տալիս, որ Բայդենը լավագույն ցուցանիշներն ունի բոլոր պոտենցիալ դեմոկրատների մեջ, որոնք կարող էին առաջադրվել իր դեմ։

Ավելի վաղ ուրբաթ նախագահ Բայդենը դիմել է սեփական անհաջող ելույթին Հյուսիսային Կարոլինայի Ռոլիի հանրահավաքում՝ ելույթ ունենալով նկատելիորեն ավելի եռանդուն եւ առույգ, քան հինգշաբթի երեկոյան։

«Ես այնքան էլ հարթ չեմ խոսում, ինչպես առաջ։ Այնքան էլ լավ չեմ բանավիճում, ինչպես առաջ,- ասել է նա իր կողմնակիցներին։- Բայց ես գիտեմ ինչ գիտեմ՝ ես գիտեմ ինչպես ասել ճշմարտությունը... Ես գիտեմ ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ։ Եվ ես գիտեմ՝ ինչպես կատարել այդ աշխատանքը։ Ես գիտեմ ինչպես հասնել առաջադրված նպատակներին։ Եվ ես գիտեմ, ինչպես գիտեն միլիոնավոր ամերիկացիներ, որ երբ քեզ վայր են գցում, դու նորից բարձրանում ես»։

CBS News-ը գրել է, որ ԱՄՆ նախագահի ելույթը բանակռիվներում տագնապեցրել է շատ դեմոկրատների. նախագահը խոսել է խռպոտ ձայնով եւ դժվարությամբ է փորձել առարկել Թրամփին փրայմ-թայմում ելույթի ժամանակ։

Բաժանված էկրանին երեւում էր, թե ինչպես է Բայդենը ժամանակ առ ժամանակ բացում բերանը, իսկ նրա պատասխանները որոշ հարցերին չկարգավորված էին։