ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային 150 մլն դոլարի զենք եւ զիմանթերք կտրամադրի, ներառյալ HAWK ՀՕՊ եւ 155 միլիմետրանոց հրետանային զինամթերքներ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։
Սպասվում է, որ օգնության փաթեթը կտրամադրվի երկուշաբթի, տեղեկացրել են գործակալության աղբյուրները։
Բացի HAWK-ից եւ 155 միլիմետրանոց հրետանային զինամթերքներից՝ փաթեթում կներառվեն նաեւ այլ զինամթերքներ եւ սարքավորումներ՝ Ուկրաինայի պաշտպանական կարիքների բավարարման համար, ավելացրել են աղբյուրները։
Փաթեթը կտրամադրվի անձնակազմի թվաքանակի կրճատման նախագահական լիազորությունների շրջանակում, մեխանիզմ, որը թույլ է տալիս նախագահին արագ պաշտպանական ապրանքներ եւ ծառայություններ փոխանցել ամերիկյան պաշարներից՝ դաշնակիցների աջակցության համար։
2022-ից ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է ավելի քան 50 մլր դոլարի ռազմական օգնություն։





























