Բոլիվիայում դատարանն ուրբաթ օրը կարգադրել է վեց ամսով պրեւենտիվ ձերբակալել եւ խիստ ռեժիմի Չոնչոկորո բանտում (Լա Պաս) բանտարկել բանակի նախկին հրամանատար Խուան Խոսե Սունյիգային անհաջող պետական հեղաշրջման համար, որն իրականացվել էր չորեքշաբթի, տեղեկացրել է Bolivia TV-ն։
Նախկին գեներալի հետ միասին պրեւենտիվ ձերբակալման տակ կգտնվեն նաեւ ՌԾՈւ նախկին հրամանատար Խուան Արնեսը եւ մեքենայացված դիվիզիայի նախկին հրամանատար Վիաչա Էդիսոլ Իրահոլան։
Բոլիվիայի ԶՈւ նախկին հրամանատարները մեղադրվում են ահաբեկչության եւ զինված ապստամբության մեջ՝ պետության անվտանգության եւ ինքնիշխանության խափանման նպատակով։





























