Իսրայելական զորքերը հարվածների շարք են հասցրել Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» օբյեկտերին, տեղեկացրել է Yedioth Ahronoth իսրայելական թերթը։
«Վերջին մի քանի ժամում ռազմական ինքնաթիռները գրոհել են «Հեզբոլլահի» մի քանի թիրախներ, ներառյալ կազմակերպության ռազմական օբյեկտը Զաբկին շրջանում, օպերատիվ ենթակառուցվածքի երկու օբյեկտ Հիամ շրջանում եւ «Հեզբոլլահի» շենքը Ալ-Ադիսա» շրջանում»,- հայտնել են իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունում։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելը «չի ցանկանում պատերազմ վարել «Հեզբոլլահի» դեմ Լիբանանում, բայց իսրայելական բանակը պատրաստ է պատերազմի»։





























