Շաբաթ օրը մի տղամարդ արբալետով վիրավորել է սերբ ոստիկանին, որը պահպանում էր Իսրայելի դեսպանությունը Բելգրադում, տեղեկացրել է Սերբիայի ներքին գործերի նախարարությունը։ Ի պատասխան՝ ոստիկանությունը մահացու վիրավորել է հարձակվողին, տեղեկացրել է АР-ը։
Ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը իր հայտարարությունում տեղեկացրել է, որ հարձակվողը ոստիկանի վրա կրակել է արբալետից եւ վիրավորել նրան պարանոցից։ Նրա խոսքով՝ սպան «զենքը կիրառել է ինքնապաշտպանության նպատակով եւ կրակել նրա վրա, որը մահացել է ստացած վերքերից»։
Ոստիկանը գիտակից վիճակում էր, երբ նրան տեղափոխել են Բելգրադի շտապօգնության գլխավոր հիվանդանոց, որտեղ նա վիրահատվելու է, որպեսզի պարանոցից հանվի պտուտակը։
Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացրել է, որ «այսօր կատարվել է ահաբեկչական ակտի փորձ Բելգրադում Իսրայելի դեսպանության մոտ»։ Տեղեկացվել է նաեւ, որ դեսպանությունը լիովին փակ է, եւ ոչ ոք աշխատակիցներից չի տուժել։ Հարձակվողի անձը դեռ պարզվում է։
Իսրայելի դեսպանությունը գտնվում է ԱՄՆ դեսպանությունից ոչ հեռու, Բելգրադի էլիտար շրջանում։ Այն պահպանում է ոստիկանության էլիտար ստորաբաժանումը, որի աշխատակիցները զինված են ինքնաձիգներով։





























