Al Jazeera-ի ինտերակտիվ թիմը կազմել է անցած ինն ամսվա ընթացքում Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև տեղի ունեցած բոլոր հարձակումների քարտեզը:

Armed Conflict Location and Event Data Project (ACLED) նախագծի տվյալներով, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2024 թվականի հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Իսրայելը, «Հեզբոլլահը» և Լիբանանի այլ զինված խմբավորումները իրականացրել են առնվազն 7400 սահմանային հարձակում:

Իսրայելն իրականացրել է այդ հարձակումների մոտ 83%-ը և պատասխանատու է, ընդհանուր առմամբ, 6142 միջադեպի համար, որոնց զոհ է դարձել Լիբանանում առնվազն 543 մարդ:

«Հեզբոլլահը» և այլ զինված խմբավորումները պատասխանատու են 1258 հարձակման համար, որոնց զոհ է դարձել առնվազն 21 իսրայելցի: