Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հորդառատ անձրևների հետևանքով 11 մարդ է զոհվել, չորս քաղաքացի խեղդվել է հեղեղված ստորգետնյա անցումներում, հայտնում է Times of India-ն։
Նշվում է, որ Հնդկաստանի մայրաքաղաքում օդային հաղորդակցությունը դադարեցվել է։
Հորդառատ անձրևները հանգեցրել են Դելիի գլխավոր օդանավակայանի երեք տերմինալներից մեկի տանիքի փլուզմանը, թռիչքների խափանմանը, ստորգետնյա անցումների հեղեղումների և զանգվածային խցանումների, քաղաքի որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ընդհատումների:
Նյու Դելին, որն այս ամսվա սկզբին իր պատմության մեջ ամենասաստիկ շոգը ապրեց, հունիսի 28-ին բախվեց վերջին տասնամյակների ընթացքում ամենահորդառատ տեղատարափին, երբ տեղումների քանակը մեկ օրվա ընթացքում գերազանցեց ամբողջ ամսվա քաղաքի միջին ցուցանիշը:





























