Շվեյցարիայի Տիչինո կանտոնի Մաջի հովտում տեղի ունեցած սողանքից հետո Շվեյցարիայի օդային փրկարար ծառայության  փրկարարները կիրակի օրը հայտնաբերել են երկու մարդու դի: Մեկ մարդ դեռ անհետ կորած է համարվում, հայտնում է Swissinfo-ն։

Շաբաթ երեկոյան և ողջ գիշեր Մաջի հովտում սաստիկ ամպրոպներ են մոլեգնել: Ոստիկանության տվյալներով, Տիչինոյի Վիսլետո քաղաքում կամրջի փլուզման պատճառով փակվել է Մաջի հովտով անցնող ճանապարհը։ 

Տարհանվել են նաև Մաջի հովտի երկայնքով տեղակայված քեմփինգները և Մոգնոյում գտնվող ամառային ճամբարը:

Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդն իր ցավակցությունն է հայտնել մարդկանց զոհվելու կապակցությամբ։

Նա բնակիչներին հորդորել է զգույշ լինել։

«Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Խնդրում եմ զգույշ լինել և հետևել իշխանությունների ցուցումներին»,- նշել է երկրի նախագահը։