ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել կանադացի գործընկերներին և ժողովրդին։

Այս մասին ասվում է ԱԺ նախագահի «X»-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս կանադացի մեր գործընկերներին և ժողովրդին՝ Կանադայի օրվա կապակցությամբ»,- գրառման մեջ նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստան-Կանադա ամուր կապը վկայում է կողմերի միջև աճող գործընկերությունը և բարեկամությունը խորացնելու՝ երկու երկրների հանձնառության մասին։