Ջո Բայդենի ընտանիքը կիրակի նրան կոչ է արել մնալ ընտրարշավում եւ քննարկել է, թե արդյոք աշխատանքից չհեռացնեն նրա գլխավոր օգնականներին բանավեճերոււմ ԱՄՆ նախագահի վատ ելույթից հետո։ Այս մասին CNN հեռուստաալիքին հայտնի է դարձել Բայդենի խորհրդականներից։
Բայդենի ընտանիքը՝ առաջին տիկին Ջիլ Բայդենը, որդին՝ Հանթերը եւ թոռները, հավաքվել են Քեմփ Դեւիդի նախագահական նստավայրում ավելի վաղ նախատեսված հանդիպման ժամանակ եւ կոչ են արել նախագահին շարունակել պայքարը վերընտրվելու համար։ Խորհրդականներից մեկը ընտանիքի անդամներին նկարագրել է որպես իրենց «անվերապահ աջակցությունն» առաջարկածների։
Խորհրդականներից մեկի խոսքով՝ ընտանիքի անդամները ակնհայտորեն հիասթափված էին թիմից, որը նախագահ Բայդենին պատրաստել էր Թրամփի հետ բանավեճերին։ Նրանք քննարկել են, թե արժե արդյոք ազատել որեւէ մեկին, եւ արժե արդյոք փոփոխություններ մտցնել ընտրարշավի հաստիքում։





























