Իսպանիայի Գերագույն դատարանը համաներում չի շնորհել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և ուժի մեջ է թողել նրա ձերբակալության ազգային օրդերը։ Այս մասին ասված է օրինական մարմնի հաղորդագրության մեջ։
Դրա տվյալներով՝ Գերագույն դատարանը «ճանաչել է, որ պետական միջոցների յուրացման հանցագործությունը, որի մեջ մեղադրվում է Պուչդեմոնը, «համաներման ենթակա չէ»։ Դատարանը նաև «պահպանում է Պուչդեմոնի «ազգային ձերբակալման հրամանը»։
Հունիսի 11-ից ուժի մեջ է մտել Կատալոնիայի անջատողական գործընթացում ներգրավված անձանց համաներման օրենքը։ Այն հաստատվել է մայիսի 30-ին՝ մասամբ Պուչդեմոնի «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության աջակցության շնորհիվ։ Նախաձեռնությունը խորհրդարանում գրանցել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը։ Օրենքի կատարման համար պատասխանատու են դատարանները։
Համաներումն ուղղված է Կատալոնիայում «համակեցության նորմալացմանը», և այն համաձայնեցվել է Իսպանիայից տարածաշրջանի անջատմանը աջակցող կուսակցությունների կողմից՝ Սանչեսի վարչապետի թեկնածությանը խորհրդարանում աջակցության դիմաց։ Առանց դրա նա չէր կարողանա կրկին ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը։ Օրենքը հանդիպեց աջ ընդդիմության սուր քննադատությանը։ Իսպանիայում հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ նախաձեռնության։





























