Ֆինլանդիայի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրին (DCA): Ըստ փաստաթղթի՝ Ֆինլանդիան ԱՄՆ-ին հասանելիություն կտրամադրի իր 15 ռազմական օբյեկտներին և ԱՄՆ-ին թույլ կտա Ֆինլանդիայում պաշտպանական սարքավորումներ, պաշարներ և զինվորներ տեղակայել, հայտնել է ֆիննական Yle-ն։

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտտի Հակկյանենը հայտարարել է, որ համաձայնագիրը նկատելիորեն կխորացնի Ֆինլանդիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները։

Ֆինլանդիան 2022 թվականի մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց հետո Վաշինգտոնի հետ սկսեց բանակցել պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ։