ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներ հանգստյան օրերին՝ հունիսի 29-ին և 30-ին բերվել են բարձր մարտական պատրաստության, ուժային պաշտպանության մակարդակը բարձրացվել է երկրորդ ամենաբարձր մակարդակի վրա. Մտավախություններ կայի, որ ամերիկյան զորքերն ու օբյեկտները  կարող են ենթարկվել ահաբեկչական հարձակման: Դրա մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների։

Ըստ աղբյուրի՝ ռազմակայանները, ներառյալ՝ Շտուտգարտի ամերիկյան կայազորը, որտեղ տեղակայված է Եվրոպայում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության (USEUCOM) շտաբը, հունիսի 30-ին ուժեղացրել են զինված ուժերի պաշտպանությունն ընդհուպ «Չարլի»ի մակարդակի։ Ըստ ԱՄՆ բանակի, այս մակարդակն օգտագործվում է «երբ միջադեպ է տեղի ունենում կամ հետախուզական տեղեկություն է ստացվում, որ զինվորական անձնակազմի կամ օբյոկտների վրա ահաբեկչական հարձակման կամ հարձակման հավանականություն կա, հայտնել է DW-ն։

Եվրոպայում ԱՄՆ ռազմակայաններից մեկում տեղակայված CNN-ի աղբյուրներից մեկն ընդգծել է, որ սպառնալիքի նման մակարդակ «առնվազն 10 տարի» այնտեղ չեն տեսել: Դա սովորաբար նշանակում է, որ զինվորականները տեղյակ են «լուրջ սպառնալիքի» մասին։