Իսրայելն, ամենայն հավանականությամբ, ցամաքային գործողություն կսկսի «Հըզբոլլահ» խմբավորման դեմ արդեն հուլիսի երրորդ կամ չորրորդ շաբաթը, հայտնել է Bild-ը։

Ըստ պարբերականի՝ նման ենթադրությունեն անում արևմտյան դիվանագետները։ Աճող սպառնալիքի պատճառով շատ երկրներ կոչ են անում իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մտահոգություն է հայտնել, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Իր հերթին, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախազգուշացրել է, որ «Հըզբոլլահ»-ի սադրանքներն իսրայելցիներին և լիբանանցիներին անցանկալի պատերազմի մեջ կարող են ներքաշել։