Ընդդիմադիր Լեյբորիստական ​​կուսակցությունը, Մեծ Բրիտանիայի առաջիկա համընդհանուր ընտրություններում հաղթելու դեպքում զենքի վաճառքն Իսրայելին և Սաուդյան Արաբիային կդադարեցնի։ Ըստ բրիտանական Telegraph-ի՝ դրա մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ստվերային նախկին արտգործնախարար և խորհրդարանում վերընտրվելու թեկնածու Ֆաբիան Համիլթոնը։

Հեմիլթոնը նշել է, որ լեյբորիստները կդադարեցնեն նաև զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային, որը Բրիտանիայի ամենամեծ հաճախորդն է։ Ավելի վաղ երկրի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը հայտնել էր, որ Լոնդոնը մտադիր չէ դադարեցնել Իսրայելին զենք վաճառելու արտահանման արտոնագրերի տրամադրումը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, թե իսրայելական բանակին ամերիկյան զենքի նախկին ծավալների մատակարարումների վերսկսման հարցը մոտ ապագայում պետք է լուծվի։