Մենք պաշտպանելու ենք մեր Եվրոպայի ամեն մի քառակուսի սանտիմետրը և մեր ազատությունը։ Դրա մասին Գերմանիայի ազգային անվտանգության ռազմավարությանը նվիրված համաժողովում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել պաշտպանել եվրոպական աշխարհակարգն ու ուժգնացնել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում աջակցությունը, գրում է Bild-ը։ Բերբոքն ընդգծել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի լույսի ներքո զսպումը պետք է հստակ և ճշգրիտ լինի։

Ըստ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության  ղեկավարի՝ Վլադիմիր Պուտինը,  տոտալիտարիզմի ճանապարհին է։

«Պուտինի Ռուսաստանը տեսանելի ապագայում դեռևս Եվրոպայում մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը կլինի», - շեշտել է Բերբոքը՝ հավելելով, որ պաշտպանական քաղաքականությունը պետք է «հանգամանորեն համապատասխանեցվի այս իրականությանը»։ Գերմանիան, որպես Եվրամիության ամենամեծ երկիր, հատուկ պատասխանատվություն է կրում, նշում է Գերմանիայի արտգործնախարարը։ Իսկ ՆԱՏՕ-ն, նրա խորին համոզմամբ, ներկայում ուժեղ է, քան երբևէ, թեև բախվում է ավելի մեծ մարտահրավերների, քան երբևէ: