«Միասին՝ հանուն հանրապետության» նախագահական կոալիցիայի եւ ձախերի «Նոր ժողովրդական ճակատի» պատգամավորի հավակնորդներ հանել են իրենց թեկնածությունները, որպեսզի խանգարեն «Ազգային միավորում» աջ կուսակցությանը մեծամասնություն ստանալ, գրել է Monde պարբերականը։

Քվեարկության առաջին օրվա արդյունքներով ավելի քան 300 ընտրական օկրուգներում աջերի, ձախերի եւ մակրոնականների երեք հիմնական դաշինքների թեկնածուները անցել են երկրորդ փուլ։ Նախագահ Մակրոնի մտահղացմամբ՝ իր կոալիցիայի եւ ձախերի դաշինքի թեկնածուները, որոնք հայտնվել են երրորդ տեղում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով, պետք է հրաժարվեն երկրորդ փուլին մասնակցելուց, որպեսզի խանգարեն աջերին։ Ենթադրվում է, որ նրանց ընտրողների ձայները կանցնեն երկրորդ տեղն ստացած թեկնածուին։

«Պարբերականի հաշվարկներով՝ 185 թեկնածու դուրս է եկել ընտրություններից, 126 «եռանկյունիներ» դեռ հնարավոր են»,- նշել է թերթը։ Երկրորդ փուլին մասնակցությունից հրաժարվել է 121 հավակնորդ ձախերից, 60՝ նախագահի կոալիցիայից եւ մի քանի թեկնածու այլ կուսակցություններից։

Մինչեւ երեքշաբթի օրվա ժամը 18.00-ն կուսակցությունները պետք է ներկայացնեն երկրորդ փուլի թեկնածուների ամփոփիչ ցուցակները։