ԱՄՆ-ը շուտով կհայտարարի Ուկրաինային ավելի քան 2,3 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին: Դրա մասին Վաշինգտոնում Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Ըստ Associated Press-ի՝ նոր փաթեթը կներառի հակատանկային զենքեր, կալանիչներ և ռազմամթերք Patriot-ի  և հակաօդային պաշտպանության այլ համակարգերի համար։

Unian-ը հայտնել է, որ սա վճռական պատասխան էր Դոնեցկի մարզում ռուսական զորքերի դեմ պայքարում Կիևի օգնության խնդրանքին։