Նիդեռլանդների նոր վարչապետի պաշտոնը հուլիսի 2-ին ստանձնել է հետախուզության նախկին ղեկավար Դիկ Սխոֆը։ Նա գլխավորել է երկրի «պատմության մեջ ամենախիստ միգրացիոն քաղաքականությունն» իրականացնել  խոստացած աջակողմյան կոալիցիայի կաբինետը, հայտնել է Euronews-ը։

67-ամյա անկախ վարչապետը հաջորդում է հեռացող Մարկ Ռյուտեին, որը Նիդեռլանդների կառավարությունում 14 տարի աշխատելուց հետո այս տարվա աշնանը կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը:

Էստաֆետի ընդունումը տեղի է ունեցել ավելի քան յոթ ամիս ձգձգվող բանակցություններից հետո՝ անցյալ նոյեմբերին ընտրություններում ծայրահեղ աջերի առաջնորդ Գեերտ Ուիլդերսի հաղթանակից հետո: Ուիլդերսը ստիպված էր հրաժարվել վարչապետ դառնալու իր հավակնությունից՝ կոալիցիոն բանակցությունները լարված պահելու համար։

Կառավարության  պարտնյորներն Ուիլդերսի հակաիսլամական և Եվրամիության նկատմամնբ թերահավատ դիրքորոշում արտացոլող հայտարարությունները չափազանց ծայրահեղ են համարել, որպեսզի նա ղեկավարի ազգը:

Իրենց առաջնորդներին վարչապետի պաշտոնում առաջադրելու փոխարեն կոալիցիոն չորս պարտնյորները՝ Ուիլդերսի PVV (Ազատության կուսակցություն), Ագարակատերերի կուսակցությունը (BBB), լիբերալ-պահպանողական Ժողովրդական կուսակցությունը հանուն ազատության և ժողովրդավարության VVd և նոր հակակոռուպցիոն կուսակցությունները։ «Նոր սոցիալական պայմանագիր» կուսակցությունը համաձայնել են փոխզիջման գնալ նախկինում Նիդեռլանդների հետախուզական ծառայությունը ղեկավարած Սխոֆի հետ:

Սխոֆը երդվել է «վճռականորեն» իրականացնել «ապաստանի ամենախիստ քաղաքականության և պատմության մեջ ամենաընդգրկուն հակամիգրացիոն փաթեթով» կոալիցիայի ծրագրերը։

Ուիլդերսի ծայրահեղ աջ կուսակցությունը շահել է նոր կառավարության 15 նախարարական պաշտոններից հինգը, ներառյալ առևտուրը և ներգաղթը: