ԱՄՆ Աֆղանստանի գծով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Ուեսթը Դոհայում մի քանի հանդիպում է ունեցել ՌԴ-ում արգելված «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացրել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում։

«Հատուկ ներկայացուցիչ Թոմաս Ուեսթը եւ հատուկ բանագնացը [Աֆղանստանում կանանց եւ աղջիկների գծով՝ Ռինա] Ամիրին, հանդիպել են «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ Դոհայում»,- ասել է նա։

Պատելը նշել է, որ հանդիպումների ընթացքում բարձրացվել է նաեւ Աֆղանստանում կալանավորված ամերիկացիների հարցը։ «Հատուկ ներկայացուցիչ Ուեսթը պնդել է ԱՄՆ քաղաքացիների անհապաղ եւ անվերապահ ազատ արձակման մասին՝ նշելով, որ նրանց կալանավորումը խանգարում է առաջընթացին, որպեսզի թալիբները հասնեն միջազգային ճանաչման»,- ավելացրել է նա՝ նշելով, որ որեւէ տեղեկություն չունի նրանց հետ շփումների կամ այն մասին, որ հյուպատոսությունը նրանց հանդեպ հասանելիություն ունի։