Եվրամիության իշխանությունները նախատեսում են ներմուծման տուրքեր մտցնել բոլոր ապրանքների նկատմամբ Չինաստանի հետ էլեկտրոնային առեւտրի հարթակներում, մասնավորապես՝ Aliexpress-ում, Temu-ում եւ Shein-ում, որոնց արժեքը ցածր է 150 եվրոյից։ Այս մասին տեղեկացրել է Financial Times թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Այս վերանայումը ուղղված է էժան ապրանքների մեծ հոսքի դեմ։ Հուլիսին Եվրահանձնաժողովը կառաջարկի չեղարկել 150 եվրոյի գործող գնային սանդղակը, որի դեպքում ապրանքները կարելի էր ձեռք բերել առանց մաքսի, նշված է հրապարակման մեջ։ ԵՀ տվյալներով՝ անցած տարի ԵՄ ներմուծվել է նման 2,3 մլրդ ապրանք։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, մայիսի վերջին Չինաստանի իշխանությունները ԵՄ փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսին ուղարկել էին նամակ, որում նախազգուշացրել էին Չինաստանի պատասխան միջոցների մասին, եթե ԵՄ-ը մտադիր լինի սկսել առեւտրային պատերազմ Պեկինի դեմ՝ բարձրացնելով չինական ապրանքների սակագները։ Տեքստի համաձայն՝ Չինաստանի իշխանությունները մտահոգ են ԵՄ-ում հաճախակիացած հակադեմպինգային հետաքննությունների դեպքերից չինական ըւնկերությունների դեմ եւ հուսով են, որ նորմալ ապրանքատնտեսական փոխգործակցությունը կվերականգնվի։ Որպես պաշտոնական Բրյուսելի ոչ բարեկամական քայլերի պատասխան միջոց՝ Պեկինը դիտարկում է եվրոպական գյուղատնտեսական արտադրանքի եւ ավիացիոն տեխնիկայի ներմուծման սակագների բարձրացում։





























