Կինն ի սկզբանե խաբել է ամուսնուն ընտանեկան բաղադրատոմսի հարցում եւ հայտնվել է անհարմար վիճակում այն պատճառով, որ խաբել է 20 տարի։ TikTok-ում LuAnna պոդկաստում հրապարակված պատմությանը ուշադրություն է դարձրել Daily Mirror պարբերականը։
Կնոջ խոսքով՝ ապագա ամուսնու հետ ծանոթության առաջին ամիսներին նա, որպեսզի նրա վրա տպավորություն թողնի, առաջարկել է քարիի պաստա պատրաստել տատիկի գաղտնի բաղադրատոմսով։ Սակայն իրականում նա գնել է քարի խանութից եւ ավելացրել կտրատված լոլիկ ու սոխ։ «Ավելացրել եմ նաեւ կախարդական բաղադրիչ՝ բանանի կտորներ (հավատացեք, դա գործում է)»,- հիշում է նա։
Ապագա ամուսինը մի քանի անգամ հարցրել է, թե ինչից է պատրաստում քարին, բայց կինը պնդել է, որ չի կարող բացահայտել ընտանեկան բաղադրատոմսի գաղտնիքը։ «Նրա հարազատները հիացած էին իմ քարիից։ Նրանք ասում էին, որ սա ամենալավն է, ինչ երբեւէ կերել են»,- խոստովանել է նա։ Նրանք ամուսնացած են 20 տարի, երեք երեխաներ ունեն, իսկ կինն առ այսօր խաբում է իր քարիի մասին եւ այն պատրաստում ամեն ամիս ամուսնու ծնողների համար։ Նա անգամ գաղտնի նետում է դրանց դատարկ տարաները եւ ձեւացնում, թե շատ համեմունքներ է օգտագործում։ Վերջերս նա ստել է էլի մեկ անգամ՝ ամուսնուն հայտնել է, որ գաղտնիքը փոխանցվում է միայն աղջիկներին, իսկ իրենք միայն տղաներ ունեն։ Կինը խոստովանել է, որ արդեն հոգնել է ստելուց։
Մեկնաբանություններում նրան խորհուրդ են տվել քարիի պաստան պատրաստել նախապես եւ սառեցնել, որպեսզի մշտապես չզբաղվի դրանով։ «Միանգամից շատ սոուս գնեք եւ սառեցրեք։ Ամեն անգամ, երբ քարի եմ պատրաստում, միանգամից շատ եմ պատրաստում եւ սառեցնում եմ, ո՞վ կուզենա ժամեր ծախսել ամեն ամիս դրա պատրաստելու վրա»,- խորհուրդ է տվել TikTok-ի օգտատերերից մեկը։




























