Ամերիկացի քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը, որպես անկախ թեկնածու առաջադրվելով ԱՄՆ նախագահական ընտրություններին, պատասխանել է Vanity Fair հանդեսի հրապարակման հեղինակների անունից իր հասցեին հնչեցված ոտնձգություններին և այլ կասկածելի վարքագծին առնչվող մեղադրանքներին։

Պարբերականի հրապարակած հետաքննությունը պնդում է, որ 1990-ականների վերջին Ռոբերտ Քենեդի կրտսերն իբր սիրահետել է իր ընտանիքում դայակ աշխատող 23-ամյա երիտասարդ կնոջը՝ Էլիզա Կունիին: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Քենեդին վարձել է Կունիին՝ իր երեխաներին խնամելու և բնապահպանական գործունեության մեջ իրեն օգնելու համար, գրում է BBC-ն։

Vanity Fair-ի լրագրողները հրապարակում են Էլիզա Կունիի պատմությունը, որում նա  նկարագրում է՝ ինչպես է քաղաքական գործիչը մի քանի անգամ աներեսաբար կպչել իրենից, այդ թվում՝ դիպչելով իր ոտքերին և փորձելով գրկել իրեն։

Երբ Breaking Points փոդքասթի հաղորդավարը Քենեդիին հարցրեց այս մեղադրանքների մասին, նա Vanity Fair-ի հրապարակումը «բացարձակ անհեթեթություն» է որակել։ Սակայն, երբ խնդրել են պատասխանել ոտնձգությունների մեղադրանքներին, քաղաքական գործիչն ասել է. «Ես հնազանդ տղա չեմ»:

«Ես շատ բուռն երիտասարդություն եմ ունեցել», - խոստովանել է Ռոբերտ Քենեդին: «Երբ ես հայտարարեցի առաջադրմանս մասին, անմիջապես ասացի, որ իմ առանձնասենյակում այնքան կմախքներ կան, որ եթե նրանք բոլորը ձայնի իրավունք ունենային, ես աշխարհի թագավոր կընտրվեի»: