Ղազախստանը շահագրգռված է Հարավային Կովկասում առեւտրատրանսպորտային երթուղիների վերականգնմամբ։ Ինչպես տեղեկարել է APA-ն, այս մասին լրագրողներին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդի Աստանայում ընթացող նիստի շրջանակում ասել է ապահովման հարցերով վարչության գործադիր տնօրեն Ժանար Տուլինդինովան։

«Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի եւ Հայատսանի միջեւ խաղաղության բանակցությունների անցկացմամբ։ Մենք շատ շահագրգռված ենք Հարավային Կովկասում առեւտրատրանսպորտային երթուղիների վերականգնմամբ։ Դա դիտարկվում է որպես Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու մաս»,- ասել է նա։

Տուլինդինովան նշել է, որ Ղազախստանը հետաքրքրված է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով (ՏՄՏԵ) բեռնափոխադրումների ինտենսիֆիկացմամբ։ «Որովհետեւ, ինչպես հայտնի է, տարբեր պատժամիջոցների պատճառով երթուղիները խախտվել են։ Տարածաշրջանի բոլոր երկրները հասկանում են բեռնամատակարարումների ինտենսիֆիկացման կարեւորությունն այդ երթուղով։ Ղազախստանը մեծ ջանքեր է գործադրում այս ուղղությամբ։ Եվ ռազմավարական գործընկերային ցանցի եւ լոգիստիկ կենտրոնների ստեղծման նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի»,- ասել է նա։