Մի քանի դանիական համալսարաններ եւ գիտական ինստիտուտներ ձեռնամուխ են եղել ստորջրյա հաղորդակությունների վերահսկման համակարգերի ստեղծմանը եւ ծովի հատակում լրտեսական գործունեության հայտնաբերմանը։ Այս մասին տեղեկացրել է Danmarks Radio-ն։

Վերջերս ստեղծված Ազգային ռազմատեխնոլոգիական կենտրոնն առաջին անգամ միջոցներ է հատկացրել այդ նպատակների համար՝ 2 մլն կրոն (290 հազար դոլար)։ Նախագիծը գլխավորում է Էսբերգի Օլբորգյան համալսարանի էներգետիկ բաժինը, այն իրականացվում է Դանիայի տեխնիկական համալսարանի (DTU), Հարավային Դանիայի համալսարանի (SDU), Օրհուսի համալսարանի, Դանիայի հիդրավլիկայի ինստիտուտի եւ Force Technology ընկերության կողմից։

«Դանիան ավելի շատ կախված կլինի ծովային էներգետիկայից։ Ուստի ավելի հանապազօր է դառնում կրիտիկականորեն կարեւոր ստորջրյա ենթակառուցվածքին հետեւելը՝ կանխելու համար դիվերսիաներն ու լրտեսությունը»,- մեկնաբանել է նախագծի ղեկավար, Օլբորգյան համալսարանի էներգետիկ բաժնի դասախոս Սիմոն Պեդերսենը։

Փորձագետների կարծիքով, եթե Դանիան ունենար ստորջրյա հսկման արդյունավետ համակարգ, ապա դիվերսիան «Հյուսիսային հոսք» գազատարում 2022թ. սեպտեմբերին կարելի կլիներ կանխել։ «Եթե չկա վերահսկման համակարգ, անհնար է իմանալ, թե ինչ է տեղի ունենում եւ, հետեւաբար, արձագանքել հնարավոր սպառնալիքներին»,- նշել է Պեդերսենը։