ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ամերիկացի գործընկերոջը՝ պետքարտուղար Էնթոնին Բլինքենին, շնորհավորել է ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ:
«Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին շնորհավորում ենք Անկախության օրվա առթիվ: ԱՄՆ-ի բարեկամներին և գործընկերներին մաղթում ենք հետագա հաջողություններ առաջիկա տարիներին և ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերության կառուցում՝ ի շահ մեր քաղաքացիների, հանուն ավելի կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի»,- գրել է Միրզոյանը X-ի իր էջում:





























