Ֆինլանդիան սեպտեմբերի 1-ից խստացնում է երկիր մուտք գործելու վերաբերյալ մի շարք իրավական կարգավորումներ։ Համապատասխան փոփոխությունները հաստատվել են Ֆինլանդիայի կառավարության կողմից։

Նախագահ Ալեքսանդր Ստուբը պաշտոնապես կհաստատի այս դրույթները հուլիսի 5-ին:

Օտարերկրացիների մասին օրենքը կսահմանի բոլոր իրավիճակները, որոնց դեպքում պետք է մերժվի կացության թույլտվությունը, ներառյալ կեղծ տեղեկությունների տրամադրումը, անօրինական մնալը, ապօրինի աշխատանքը Ֆինլանդիայում և հաշվարկով ամուսնությունը, ասվում է ՆԳՆ-ի պարզաբանման մեջ: Զգալիորեն կխստացվի ապաստան հայցողների համար կացության թույլտվություն ստանալու ընթացակարգը, ներառյալ նրանց ինքնությունը հաստատելը։ Փախստականները չեն կարողանա փոխել երկրում մնալու իրավական հիմքերը, օրինակ՝ աշխատանքի անցնելով, պարզաբանվում է հաղորդագրության մեջ։ Կենսաչափական տվյալներ կավելացվեն նաև Շենգենյան տեղեկատվական համակարգ մուտքի մերժման մասին տեղեկատվությանը։

Փոփոխությունները եղել են վարչապետ Պետերի Օրպոյի կառավարության ծրագրի մի մասը՝ ուղղված ներգաղթի քաղաքականության խստացմանը: