Համբուրգի տարբեր հատվածները միացնող Էլբա գետի մերձակայքի թունելում բեռնատար է այրվել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները թունելի երկու ուղղություններով դադարեցրել են երթևեկությունը։

Bild պարբերականը հայտնել է, որ հրդեհի մասին առաջին հաղորդումը փրկարարները ստացել են տեղական ժամանակով 10:20-ին։ Ներկա պահին թունելից թանձր ծուխ է թափվում, և առայժմ հայտնի չէ՝ հրդեհից տուժածներ կա՞ն, թե՞ ոչ։