Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հերքել է պահպանողական Fox News հեռուստաալիքի նախկին հաղորդավար Թաքեր Կառլսոնի հայտարարությունը Զելենսկու հետ հարցազրույցի մասին։
«Պարոն Թաքեր Կառլսոնը պետք է ավելի ուշադիր ստուգի իր աղբյուրները ԱԴԾ-ում: Ուկրաինայի նախագահը բոլորովին այլ ժամանակացույց ունի, իսկ Թաքեր Կառլսոնը ժամանակացույցում չկա»,- գրել է Նիկիֆորովը։
Ավելի վաղ Կառլսոնը X սոցիալական ցանցում գրել էր. «Երևում է՝ մենք Զելենսկու հետ հարցազրույց ենք ստացել », հայտնել է BBC-ն։
Նա հավելել է, որ նա երկու տարի փորձել է հարցազրույց կազմակերպել Ուկրաինայի նախագահի հետ՝ մանավանդ Պուտինի հետ փետրվարին տված հարցազրույցից հետո։
Կարլսոնը նույն գրառման մեջ պնդում էր, թե ինքը ցանկանում է «ամերիկացիներին հասցնել շատ անհրաժեշտ տեղեկություն մի հակամարտության մասին, որն ամբողջությամբ փոխում է նրանց երկրի դիրքերն աշխարհում». «Հուսով ենք՝ դա մոտ ժամանակներս տեղի կունենա»:





























