Հանրապետության տարածքում`  հուլիսի 7-ի ցերեկը, 8-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ 

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +30+32։

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Գյումրիում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +22+26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+23,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +26+28,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+23, 

Լոռիում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +22+24,

Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +20+23,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +19+21,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +27+31,

Արարատում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +31+33, 

Արմավիրում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +31+33, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +19+23,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +27+32,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+25։