«Նոր ժողովրդական ճակատ» (NPF) ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և ստացել 182 մանդատ Ազգային ժողովում, հայտնում են երկրի ՆԳՆ պաշտոնական տվյալները՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները։

Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան (168 մանդատ), երրորդ տեղում՝ ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» (RN)՝ Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելլայի կողմից, որը ստացել է 143 մանդատ։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,63 տոկոս։

Ընդ որում, ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր, իսկ մեծամասնության համար անհրաժեշտ է 289 մանդատ։

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի Էմանուել Մակրոնին։ Կիրակի երեկոյան այդ քայլի մասին հայտարարելով, նա ազդարարեց, որ պատրաստ է շարունակել ծառայությունը ընտրություններից հետո ի հայտ եկած քաղաքական անորոշության լույսի ներքո:

Մակրոնը դեռ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել։