Անցած տարի OceanGate-ի «Տիտան» բաթիսկաֆը պայթեց «Տիտանիկ» տանող ճանապարհին, զոհվեց հինգ մարդ։ Այժմ ընկերության համահիմնադիր Գիլյերմո Զենլյայնը, որը հիմնել է Blue Marble-ը 2013թ., հայտարարել է նոր առաքելության մասին, այս անգամ նրանք նախատեսում են հետազոտել Դինի Երկնագույն խորշի կամ «Դժոխքի պորտալի» անհայտ խորությունները Բահամներում, որի խորությունը մոտ 200 մետր է, գրել է Daily Mail-ը։

Զենլյայնի խոսքով՝ նոր սարքում կլինի երեք մարդ, ներառյալ ինքը։ Դայվերներն ավելի վաղ ուսումնասիրել են այս շրջանը, բայց Blue Marble-ը կլինի առաջինը, որը կիրականացնի ստորջրյա արշավ անձնակազմով, լրիվ մթության մեջ, գրել է «Ֆոկուսը»։ Նավի մասին դեռեւս տեղեկություններ չեն հայտնվում։

Հետազոտողները նշում են, որ գալիք արշավը պետք է իրականացնի գիտական հետազոտություն, որպեսզի հայտնաբերի պոտենցիալ ծովային նոր տեսակներ, ինչպես նաեւ լույս սփռի տեղանքի ինքնատիպ պատմության եւ երկրաբանական կլիմայի վրա։

Հայտնի է, որ Դինի Երկնագույն խորշը, «Դժոխքի պորտալը» կամ Սապֆիրե անդունդը գոյացել է մոտ 15 000 տարի առաջ եւ խորությամբ երրորդ կարստային խորշն է աշխարհում, իսկ դրա խորությունը 200 մետր է։ Համեմատության համար. «Տիտան» բաթիսկաֆի պայթելու ժամանակ այն գտնվում էր մոտ 2 987 մետր խորության տակ։

Blue Marble Exploration ընկերությունը չի տեղեկացնում արշավի ժամանակի մասին։

Ենթադրվում է, որ Զենլյայնը կմասնակցի թիմի աշխատանքին գիտնական Քենի Բրոուդի եւ NASA-ի նախկին աստղագնաց Սքոթ Պարազինսկու հետ։ 2015թ. Բրոուդն արդեն փորձել էր հետազոտել խորշը եւ քիչ էր մնացել զոհվեր ազատ խորասուզման ժամանակ։

Հետազոտողները նշում են, որ խորշը երեք կողմերից շրջապատված է բնական քարե ամֆիթատրոնով, ուր ամեն տարի այցելում են ավելի քան 200 000 մարդիկ։ Բայց վերջին տարիներին այստեղ մահացել է 130-200 դայվեր։

Սա ինքնատիպ խորշ է նեղ անցումով։ Գիտնականները նշում են, որ թիմն աշխատելու է լրիվ մթության մեջ, ուստի պատրաստ է «ասնպասելիությունների»։

Ստույգ հայտնի չէ, բայց երկրաբանները կարծում են, որ խորշի պատերի վրա կարող են լինել ճեղքեր, որոնք միացնելիս լինեն Դինի խուցը Ատլանտյան օվկիանոսի հետ։ Սա կարող է անկանխատեսելի հոսանք առաջացնել եւ ջերմային շերտեր, որոնք կարող են խանգարել ստորջրյա գործողություններին։ Սակայն հիմնական խնդիրը թիմի համար հավանաբար լինելու է ճնշումը ծովի հատակին, որը կազմում է մոտ 20 բար, 20 անգամ ավելի, քան մակերեսին։