Երկու օրից կփակվի Տավուշի մարզի Կիրանց գյուղի կամուրջը, որը ըստ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածության պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ:  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը պատմեց, որ  իր տեղեկություններով զուգահեռաբար կավարտվի Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհի վերակառուցումը և գյուղացիները կերթևեկեն այդ ճանապարհով:

Նրա խոսքով, վերջին շրջանում ճանապարհի կառուցման աշխատանքները նոր թափով էին ընթանում. վերջին 10 օրերի ընթացքում աշխատանքները մինչև գիշերը ժամը 3-ը, 4-ը շարունակվում էին: 

«Իմ տեղեկություններով, կամրջից սկսած մինչև գյուղի բնակելի հատվածի ավարտը հենապատ է կառուցվելու, որպեսզի գյուղացիները չտեսնեն թշնամուն: Արդեն պատի մի հատված կառուցված է. 3 մետր բարձրությամբ պատ է»,-պատմեց Կարեն Ղազարյանը:

Խոսելով գյուղում տիրող իրավիճակի մասին, Կարեն Ղազարյանը նշեց, որ գյուղացիները լարված են, հարցեր ունեն, որոնց պատասխաններ տվող այդպես չի եղել:

«Գյուղից արդեն երևում են և ՛ Ադրբեջանի դրոշը, և՛ սահմանապահները, անգամ կարելի է նրանց համազգեստի գույնը տեսնել: Հիմա էլ կգան կամրջի մոտ կկանգնեն»,-ասաց նա: