Նորվեգիայի կառավարությունը հրետանային զինամթերքի արտադրությունը մեծացնելու նպատակով Nammo պաշտպանական ընկերությանը 1 միլիարդ կրոն (94 միլիոն դոլար) կտրամադրի։ Ըստ Reuters-ի՝ դրա մասին հայտնի է դարձել երեքշաբթի, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները հավաքվել էին Վաշինգտոնում ռազմական դաշինքի ամենամյա գագաթնաժողովին։ 

Նորվեգիան դեռ հունվարին էր հայտարարել, որ ձգտում է մեծացնել երկրի պաշտպանական արդյունաբերության կարողությունները և այդ նպատակով Nammo-ին կտրամադրի 1 միլիարդ կրոն:

Nammo-ն ռազմամթերքի առաջատար եվրոպական արտադրողն է, որի 50%-ը պատկանում է Նորվեգիայի կառավարությանը և 50%-ը պատկանում է ֆիննական Patria պաշտպանական ընկերությանը:

«Nammo-ն ներդրումներ է կկատարի նոր արտադրական հոսքագծում, որն ընդունակ է տասնապատկել պաշտպանական ոլորտի համար գերժամանակակից հրետանային արկերի արտադրությունը», - հայտարարել են Նորվեգիայի կառավարությունում:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Namo-ն պարտավորվել է առնվազն 15 տարի պահպանել նոր արտադրական հզորությունը։ Նորվեգիան և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները ձգտում են ավելացնել զենքի, զինամթերքի և հրթիռների արտադրությունը՝ մասամբ Ուկրաինային մատակարարելու, բայց նաև պաշարները համալրելու և նոր սպառնալիքներին դիմակայելու համար:

ՆԱՏՕ-ի 32 անդամ երկրների ղեկավարներն այս շաբաթ կհավաքվեն Անդրատլանտյան անվտանգության դաշինքի գագաթնաժողովին, որտեղ օրակարգում կլինի Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում աջակցության հարցը: