Ուղեւորատար ավտոբուսը խոշոր վթարի է ենթարկվել Ութար-Փրադեշ նահանգում։ Ինչպես տեղեկացրել են տեղի իշխանությունները, զոհվել է 18 մարդ։
Առկա տվյալներով՝ Դելի մեկնող ավտոբուսը բախվել է կաթ տեղափոխող կոնտեյներին Ուննաո շրջանում։ Ավտոբուսը 50 ուղեւոր ուներ։
«Այսօր, ժամը մոտ 05.15-ին մասնավոր ավտոբուսը, որը Բիհար նահանգի Մոթիհարիից գնում էր Դելի, բախվել է կաթ տեղափոխող մեքենային։ Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, 19 հոգի վնասվածքներ է ստացել։ Նախաքննությունը պարզել է, որ ավտոբուսը գերազանցել է արագությունը»,- լրագրողներին ասել է տեղի վարչության ներկայացուցիչ Գաուրանգ Ռաթին։ Պատահարի վայրում իրականացվում է փրկարար գործողություն։





























