Տեխասում ավելի քան 1,3 միլիոն առանձնատուն և ձեռնարկություն է հոսանքազրկվել հինգշաբթի՝ «Բերիլ» փոթորկի արդյունքում, երբ նահանգում կատաղի քամիներ և սաստիկ ջրհեղեղներ են մոլեգնել, հայտնել է Reuters-ը:

PowerOutage.us-ի տվյալներով՝ հոսանքազրկվածներից մոտ 1,1 միլիոնը CenterPoint Energy-ի՝ նահանգի ամենամեծ էլեկտրաէներգիայի մատակարարի հաճախորդներն էին:

Թեև փոթորիկից հետո 1,16 միլիոն բաժանորդների համար էլեկտրաէներգիան վերականգնվել է, ընկերությունը ուժեղացված հսկողություն է սահմանել՝ նախապատրաստվելով փոթորկի նոր ալիքի:

CenterPoint-ը չորեքշաբթի հայտարարել է, որ ակնկալում է մինչև ուրբաթ էլեկտրաէներգիան կվերականգնվի 400 հազար հաճախորդի, իսկ մինչև կիրակի՝ ևս 350 հազար հաճախորդի համար: Ընդհանուր առմամբ փոթորկի պատճառով առանց հոսանքի է մնացել 2,26 միլիոն  բաժանորդ։

Աղետի վնասը կարող է արժենալ ԱՄՆ-ի ապահովագրողներին մոտ 2,7 միլիոն դոլար, հինգշաբթի հայտարարել է Karen Clark & ​​Co-ի ներկայացուցիչը: