Փրկարարական ջոկատները փորձում են ջրի երես դուրս բերել 27 հանքափորների, որոնք արգելափակվել են Լեհաստանի հարավի իրենց հանքում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումից հետո, հայտնել է TVN24 հեռուստաալիքը։

PGG-ի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Վիսոցկա-Սեմբեդան նշել է, որ ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 06:00-ին մոտ 1200 մ խորության վրա՝ Ռիդուլտովի հանքավայրում: Ըստ  նրա՝ այդ ժամանակ տարածքում գտնվել է 68 հանքափոր, որոնցից 41-ն արդեն հանքի մակերես է հանվել։ 15 հանքափոր տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներ, սակայն բոլորի առողջական վիճակը դրական է գնահատվել:

«Մնացած հանքափորներին հանում են վերև։ Երկու հանքափորների հետ դեռ կապ չկա»,- նշել է նա:

Վիսոցկա-Սեմբիդան հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են ավելի քան 10 փրկարարական խմբեր։