Պակիստանյան դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Իմրան Խանին եւ նրա կնոջը անօրինական ամուսնության գործով, տեղեկացրել է նրա փաստաբան Նաիմ Փանջուտան, հայտնել է Reuters-ը։

Փանջուտամ տեղեկացրել է, որ դատարանը վճիռը հայտարարել է Ռավալփինի կայազորային քաղաքում։

71-ամյա Խանը եւ նրա կինը՝ Բուշրա Խանը, դատապարտվել էին յոթ տարվա ազատազրկման փետրվարին, երբ դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել իսլամական օրենքը խախտելու մեջ, քանի որ չէր պահպանվել ժամանակի անհրաժեշտ միջակայքը Բուշրայի ամուսնալուծության եւ Խանի հետ նրա ամուսնանալու միջեւ։