Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի ֆոնին Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի անվտանգությունը հանրային միջոցառումների ժամանակ կամրապնդվի։ Այս մասին հայտնում է Evening Standard թերթը։

Հուլիսի 17-ին միապետը կմասնակցի նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի բացման արարողությանը, որի ժամանակ ելույթ կունենա գահից։ Միջոցառումն ավանդաբար պատրաստվում է կառավարության կողմից և արտացոլում է գալիք խորհրդարանական տարվա նրա առաջնահերթությունները։ Արքան սովորաբար Վեսթմինսթերյան պալատում արարողությանը գալիս է կառքով։

Պարբերականի տվյալներով՝ Չարլզ III-ի անվտանգությունը Բուքինգհեմյան պալատից 1 կմ-ից մի քիչ ավելի երկարող ճանապարհին կապահովեն հարյուրավոր ոստիկաններ։ Նրանք կզբաղեցնեն Ուայթհոլի կառավարության փողոցը, ինչպես նաև հարակից փողոցները։ Դիպուկահարներ կտեղադրվեն այն շենքերի տանիքներին, որոնք գտնվում են թագավորական կառքի շարժման ուղղությամբ, նշել է թերթը։ Խորհրդարանի մուտքի մոտ արդեն տեղադրվում են պարիսպներ: