«Հարիր» օդանավակայանի, որն օգտագործվում է ԱՄՆ գլխավորած արեւմտյան կոալիցիայի ուժերի կողմից, մոտակայքում, Էրբիլում (Բաղդադից 425 կիլոմետր հեռու) հրդեհ է սկսվել։ Այս մասին տեղեկացրել է Shafaq News տեղեկատվական պորտալը՝ հղում կատարելով աղբյուրին։
Հրշեջները մեկնել են հրդեհի վայր։ Պատճառներն առայժմ հայտնի չեն։





























