Առնվազն չորս մարդ զոհվել, մի քանի հոգի տուժել են Օմանում մզկիթի մոտ տեղի ունեցած հրաձգությունից։ Այս մասին տեղեկացրել է Օմանի ոստիկանությունն Х-ի իր էջում։

Միջադեպը տեղի է ունեցել արեւելյան Մասքատում, գրել է Agence France-Presse գործակալությունը։

Իրականացվում է հետաքննություն։ Պատճառների մասին չի նշվում։ ԱՄՆ դեսպանությունը Մասքատում Х-ի իր էջում տեղեկացրել է վիզաներ ստանալու հանդիպումների չեղարկման մասին անվտանգության նպատակներով։