Ամերիկացի գյուտարար և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ընկերությունները տեղափոխում է Կալիֆոռնիայից։
X -ի իր միկրոբլոգի երկու հրապարակումներում միլիարդատերն ասել է, որ SpaceX-ի գլխավոր գրասենյակը Հոթորնից (Կալիֆոռնիա) կտեղափոխի Տեխաս նահանգի հարավային մասում կառուցվող Starbase բազա։
Ավելի ուշ նա հայտնել , որ X սոցիալական մեդիայի հարթակը Սան Ֆրանցիսկոյից կտեղափոխվի Օսթին, Տեխաս: Մասկը նշել է, որ Կալիֆոռնիայի կառավարության, մասնավորապես, նահանգապետ Գևին Նյուսոմի ստոագրած անվտանգության մասին օրենքը, որն դպրոցական օկրուգին արգելում էպահանջել, որ ուսուցիչները ծնողներին հայտնեն, եթե երեխան ցանկանա ճանաչվել որպես այլ սեռ, «վերջին կաթիլն է» դարձել:
«Այս օրենքի և բազմաթիվ այլ օրենքների պատճառով, որոնք առաջ են եկել ընտանիքների և բիզնեսների թիրախում, SpaceX-ն այժմ իր կենտրոնակայանը Հոթորնից կտեղափոխի Տեխաս նահանգի Starbase բազա», - գրել է Մասկը:





























