2024 թվականի սկզբից Լեհաստանում ընտանեկան բռնության հետևանքով 17 երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է Rzeczpospolita թերթը։

«Այս տարի արդեն արձանագրել ենք երեխաների մահվան 17 դեպք։ Դեպքերի 70%-ը վերաբերում է մինչև երկու տարեկան երեխաներին»,- պարբերականը մեջբերում է «Երեխաներին ուժ տանք» (Dajemy Dzieciom Sile) հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վիկտորյա Կինիկի խոսքը:

Թերթը նշում է, որ 2023 թվականի հուլիսի 28-ին Սեյմի (Խորհրդարանի ստորին պալատի) կողմից ընդունված ընտանեկան բռնությունից երեխաների պաշտպանության մասին օրենքը (Լեհաստանում այն ​​անվանում են «Կամիլկայի օրենք»՝ ի հիշատակ խորթ հոր կողմից սպանված տղայի) քիչ է փոխվել:

Լեհաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին երկրում սեփական երեխաների սպանության համար 35 դատավճիռ է կայացվել, 2022 թվականին՝ 22, իսկ 2019 թվականին՝ 18։ Rzeczpospolita-ն այս վիճակագրությունն անվանել է «տագնապալի միտում»։