Բրիտանական Easyjet ինքնաթիռը, որում եղել է 233 ուղեւոր, հարկադիր վայրէջք է կատարել Աթենքի Էլեֆթերիոս Վենիզելոս օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Proto Thema թերթը։
Նրա տեղեկություններով՝ ավիաընկերության ինքնաթիռը Լոնդոնից ուղեւորվում էր Կրետե կղզի, սակայն թռիչքի ժամանակ խնդիրներ է ունեցել հիդրավլիկ համակարգի հետ՝ այն պետք է վայրէջք կատարեր մոտակա օդանավակայանում։
Վայրէջքը բարեհաջող է անցել, զոհեր և վիրավորներ չկան։ Ներկայումս տեխնիկական ստուգում է իրականացվում՝ պարզելու, թե արդյոք օդանավը կարող է թռչել վերջնական նպատակակետ:
Պարբերականը նշում է, որ միջադեպը կապված չէ Microsoft-ի գլոբալ խափանումների հետ, որոնք շատ ավիաընկերություններ են ունենում ողջ օրվա ընթացքում։





























