Անհայտ գրոհայինները սպանել են Մեխիկոյի ոստիկանության հատուկ գործողությունների վարչության պետ և հետախուզության ղեկավար Միլթոն Մորալես Ֆիգերոային նույնանուն նահանգի Կոակալկո մունիցիպալիտետում։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի մայրաքաղաքի հանրային անվտանգության քարտուղարության ղեկավար Պաբլո Վասկես Կամաչոն։

«Ցավով հայտնում եմ, որ իմ գործընկերն ու ընկերը՝ Անվտանգության գլխավոր հանձնակատար Միլթոն Մորալես Ֆիգերոան, սպանվել է Մեքսիկայի Կոակալկո քաղաքում վախկոտ հարձակման ժամանակ: Ինչպես բոլոր այն դեպքերը, որոնք մենք հետաքննում ենք նահանգային մայրաքաղաքում, ոչ ոք անպատիժ չի մնում»,- գրել է նա X-ում:

El Financiero-ի փոխանցմամբ՝ անհայտ անձը կրակել է Ֆիգերոայի վրա, երբ նա փողոցում է եղել։ Այնուհետ հարձակվողը դիմել է փախուստի։ Ոստիկանի հետ եղել են նաև նրա փեսան և իրավապահներից մեկը։

Կազմակերպված հանցավորության համայնքները և թմրակարտելները մեծապես պատասխանատու են անվտանգության ճգնաժամի համար, որը Մեքսիկան ապրում է երկար տարիներ: 2022 թվականին երկրում գրանցվել է 30,968 դիտավորյալ սպանություն։ Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտի տվյալներով՝ 2023 թվականի առաջին վեց ամիսներին Մեքսիկայում գրանցվել է 15082 սպանություն։