Զագրեբից 130 կմ դեպի արևելք գտնվող Դարուվար քաղաքի ծերանոցում զինված տղամարդը կրակ է բացել, հայտնել է BBC-ն։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհվել է առնվազն հինգ մարդ, հինգը վիրավորվել են։

Խորվաթ լրագրողները հայտնել են, որ կրակը բացել է նախկինում ռազմական գործողությունների մասնակցած՝ 1973 թվականին ծնված տղամարդը։

Որոշ տեղեկություններով՝ նա կրակել է հարազատ մոր և ևս չորս մարդկանց վրա։

Ըստ N1 կայքի՝  հարձակվողը փախել է դեպքի վայրից, սակայն ավելի ուշ ձերբակալվել է։