Հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Թբիլիսի քաղաքից դեպի Ռուսաստանի Դաշնության Վլադիկովկաս քաղաք տանող ճանապարհին` Նատաղթարի բնակավայրում, Մսխեթա Դարիալի հավածում, հայկական համարանիշներով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է հիվանդանոց:





























