Ով օգտվել է «Ֆլայ Առնա» ազգային ավիափոխադրողի ծառայություններից, շատ լավ հասկանում է, թե ինչ որակի մասին է խոսքը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրեն մեփղավոր չի զգում «Ֆլայ Առնա» ավիաընկերության փակման հարցում, որի ստեղծման համար բյուջեից միլիորադներ են ծախսվել:

«Կներեք, սամալյոտի մարշրուտկա չէր, վերջապես կարող էին պատվով քո ազգային ավիափոխադրողով X կետից Y կետ դռչել: Իրականում, ես մի բանում եմ ափսոսում այս պատմության մեջ, որ այն ռեֆորմները, որ մենք պետք է իրականացնեինք, չեն իրականացվել ժամանակին»,-ասաց նա: